Դեսպան Սմբատյանը և Վրաստանի վարչապետը քննարկել են երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը
Մարտի 11-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին և դրա շրջանակներում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի։