Գնացել եմ, մեր ոսկիները վաճառել եմ, հայրենասեր մարդ եմ, 30 000 դոլար տվել եմ էդ «Թումոյին»․ Խաբար էլ չէի, որ պետք է գա, մեր ունեցվածքը խլի. Վարդան Ղուկասյան
Ամբողջ կռիվը էտ Թումո կենտրոնի համար է. դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին Վարդան Ղուկասյանը, ով մեղադրվում է օտարման ոչ ենթակա շուրջ 4 տասնյակ հողամասեր ու շենքեր օտարելու համար։
«Մի երկու սեփանակատեր կան, մի կին է՝ դեմքին նայում ես, սկի հայի տեսք չունի։ Եկավ քաղաքի 200 տարվա թատրոնը վերցրեց, առանց կոպեկների, չգիտեմ էլ գումար մուծել են, թե ոչ, մոտավոր մի 100 ծառ կտրատել են, կառուցել են, հիմա ուզում են էտ Օազիսը խլեն մեր ձեռքից, իրենց կռիվը դա է, որ մենք վախենանք, ասենք առեք ձեզի»,-ասաց Ղուկասյանը։
Գյումրիի նախկին քաղաքապետը նշեց, որ ինքը նույն Թումոյին 30 000 դոլար է նվիարբերել։ «Չգիտեի որ սենց տերեր կային, որպես Գյումրիում ներդրում անող՝ գնացել եմ մեր ոսկիները մարդիկ կան վաճառել եմ, հայրենասեր մարդ եմ, տվել եմ էտ Թումոյին, խաբար էլ չէի, որ դա պետք է գա մեր ունեցվածքը խլի։ Մի քանի հատ սեփականություն են տեսել ձեռքներս, ուզում են խլել»,-ասաց նա։