1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որևէ մայր զգա այս ցավը». Կրտսեր սերժանտ Արմեն Գալստյանն անմահացել է նոյեմբերի 2-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։

«Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր նկարչական խմբակ: Ինքը մինչև հիմա խնամքով պահում է Մարտի 8-ին որդու նկարած և իրեն նվիրած ծաղիկներով պատկերը: Արմենը հաճախել է ակրոբատիկայի, մասնակցել մրցումների, արժանացել պատվոգրերի ու մեդալների: Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան, սովորել է համակարգչային օպերատորի մասնագիտությունը: 2019 թ.-ի ամռանն ավարտել է ուսումնարանը, նույն տարվա դեկտեմբերին զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: «Մինչև բանակ գնալն ինձ ասաց, որ ուզում է աշխատել: Դեմ էի, բայց ինքը համառեց: Երևանյան մոլերից մեկում տան աքսեսուարների վաճառքով զբաղվող խանութում սկսեց աշխատել: Այնքան էին սիրում իրեն: Աղջիկներից մեկն ասել էր՝ Արմե՛ն ջան, ուզում եմ նկարել քեզ: Մատիտով այնքան գեղեցիկ նկար էր ստացել: Երբ բանակ գնաց, նկարն ինձ մոտ էր, իսկ հիմա նկարն Արմենիս անկյունում է»:


Նպատակներ ու երազանքներ Արմենը շատ ուներ, բայց նախքան դա պետք էր ծառայության մեկնել: Նա 2019 թ.-ի դեկտեմբերի 16-ին զորակոչվում է բանակ։ Ծառայության է անցնում Ջրականում։ Ծառայության տասներորդ ամսում ստանում է կրտսեր սերժանտի կոչում։ «Սիրով էր ծառայում, այնքան էր ոգևորվել, երբ կրտսեր սերժանտի կոչում ստացավ: Զանգահարեց տուն՝ մա՛մ ջան, գումար կուղարկե՞ս: Զարմացա՝ տղե՛ս, երեկ եմ ուղարկել: Այդ ժամանակ ասաց, որ կրտսեր սերժանտի կոչում է ստացել: Հավանաբար, նշելու էին»: Իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը: Տղաներից ամեն մեկի համար այդ պատերազմն իր տևողությունն ունեցավ, մեզ՝ ապրողներիս համար շարունակվում է մինչ օրս:

Արմենի համար պատերազմը տևել է 36 օր, Արմենն անմահացել է նոյեմբերի 2-ին «Մարտունի 2»-ում: Եղել է Հադրութում, Վարանդայում, Մարտունի 2-ում։ Արմենն անվախ ու անմնացորդ է մարտնչել թշնամու դեմ, այդ մասին ընտանիքի հետ զրույցում փաստում են նրա ողջ մնացած զինակից ընկերները, որոնք այսօր հաճախակի են այցելում Արմենի ընտանիքին: Այս պատմություններն ամենաթանկն են ու կարևորը: «Արմենիս վերջին անգամ տեսել ենք երդմնակալության արարողության օրը։ Կորոնավիրուսի պատճառով արձակուրդ գալ չէր կարողանում: Տանը շատ էր կարոտել: Պատերազմի օրերին մի անգամ տեսազանգով զրուցեցինք. «Մա՛մ, մահճակալս ցույց տուր, շորերս ցույց տուր»: Ամեն օր զանգում էր տուն, ամեն օր պետք է զրուցեինք, հիմա են իր ընկերները պատմում, թե որքան մեծ դժվարությամբ, անգամ կյանքի գնով են կարողացել տուն զանգել, որ ծնողները լսեն նրանց ձայնը, իմանան, որ ամեն ինչ կարգին է իրենց որդիների հետ: Երևի տան, ընտանիքի կարոտից էր նաև, որ ընկերոջ հետ էր գնացել:

Պատերազմի ժամանակ Արմենը Հադրութում տղաների խմբի մեջ հանդիպում է իր մանկության ընկերոջը՝ Ռաֆին: Իր խմբից անջատվում է, ընկերոջ խմբի հետ մնում»: Մայրիկը որդու հետ վերջին անգամ խոսել է 2020 թ. հոկտեմբերի 31-ի ցերեկը: «Ձայնը լավ չէր լսվում, ասաց՝ մա՛մ ջան, ես լավ եմ: Միշտ հարցնում էր՝ եղանակը ո՞նց ա, իմ մասին հարցնող կա՞: Արձագանքում էի՝ ոնց չկա, տղե՛ս, անգամ քեզ չճանաչողներն են քո մասին հարցնում: Շատ բան չէր պատմում, բայց որ պատերազմի մեջ էր, հստակ գիտեինք: Մի օր զանգահարեց՝ մա՛մ, անտառի միջով գնում ենք, անգամ չգիտեր, թե որ հատվածում են: Ավտոբուսներով չէին տեղափոխել, ամբողջ գիշեր երեխեքը ոտքով քայլել էին, որ տեղ հասնեն: Սոված ու ծարավ օրեր են նաև ունեցել: Հիմա, երբ հաց եմ ուտում, այդ հացը կուլ չի գնում, մտովի Արմենիս մոտ եմ տեղափոխվում: Մի անգամ էլ միամտորեն ասաց՝ խմելու ջուր չունենք, զարմացա: Այնքան դժվարությունների միջով են անցել երեխեքը, ավարտն այսպիսին չպետք է լիներ»:

Պատերազմի ժամանակ Արմենը և իր ընկեր Համիկը մի քանի տասնյակ տղայի համար սնունդ են տարել։ «Կռվի դաշտում օգնել է բոլորին։ Տղաները պատմում են՝ այն պահերին, երբ ուտելիքը կար, բոլորին հորդորում էր հաց ուտել, սոված չմնալ: Անգամ կամավորականներն են պատմում, թե որքան հոգատար են եղել իրենց նկատմամբ ժամկետային զինծառայողները»: Արմենի հետ մարտնչած Դանիելն է տիկին Արմինեին որոշ մանրամասներ պատմել նրա որդու զոհվելու հանգամանքների մասին: «Նա իր աչքով տեսել է, թե ինչ է տեղի ունեցել: Դանիելը, որ հիմա էլ ինձ հետ կապի մեջ է, ասում է, որ Արմենի վերջին խոսքերն էին՝ ընկերոջս համար կյանքս կտամ: Արմենը հեռվում կանգնած է լինում, իսկ ընկերը խրամատում ինչ-որ բան անելիս է լինում, Արմենս տեսնում է, որ օդից հարված է լինելու: Վազում է դեպի խրամատ՝ մանկության ընկերոջը՝ Ռաֆին փրկելու։ Երկրորդ հարվածն է հաջորդում»:

Ավաղ, Արմենն իր կյանքը զոհաբերելով չի կարողանում նաև ընկերոջ կյանքը փրկել: Արմենը տուն է «վերադառնում» 2021 թ. հունվարին: Մայրիկն ասում է՝ այդ օրերը, կարծես, մշուշի մեջ լինեն, շատ բան չի հիշում: «Եղբայրս է գնացել Արմենիս ճանաչելու, իրեն «գտել» ենք ոտքի վրայի դաջվածքով: Նախքան դա, մեծ տղայիս ասացի, որ գնանք, արյուն հանձնենք, գուցե Արմենս վիրավոր տեղափոխվեր հիվանդանոց և կարիք լիներ իրեն արագ օգնության հասնելու, բայց իրականում դա լրիվ ուրիշ բանի համար պետք եկավ: Երկար ժամանակ լուր չունեինք Արմենիցս: Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար: Երբեք չեմ ցանկանա, որ որևէ մայր զգա այս ցավը: Իսկ հիմա... Հավատացեք, որ չէի ցանկանում ապրել, չէի հաշտվում տեղի ունեցածի հետ, մինչև կյանքիս վերջ չեմ հաշտվի, բայց հիմա ապրելու ուժ Գոռս է տալիս՝ ավագ որդիս: Հանուն նրա ենք ապրում»:

Հ. Գ. - Արմեն Գալստյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կարմիր բլուր գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․... ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ... Ասադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. A... Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լ... Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի ... Սիրիայում ռուսական ռազմաբազաները բերվել են բա... Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan