Արտակ Բեգլարյան. Բրյուսելի գագաթնաժողովում ոչինչ չկար Արցախում և հայերի դեմ Ալիևի կատարած հանցագործությունների մասին
Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում ոչինչ չի ասվել Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շարունակվող հանցագործությունների մասին։ Այս մասին գրել է նախկին պետնախարար, Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։
«Հայաստանի հանդեպ ցանկացած աջակցություն լավ է, բայց ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում քննարկվել են Արցախին առնչվող որոշ առանցքային հարցեր.
Հայտարարված 4 տարվա՝ 356 միլիոն ԱՄՆ դոլարի ԵՄ/ԱՄՆ օգնության միայն մի փոքր մասն է նախատեսված «փախստականների խնդիրների լուծման համար», չնայած հսկայական կարիքին:
Ոչ մի խոսք մեր հավաքական վերադարձի և
ՄԱԿ-ի Միջազգային դատարանով արձանագրված իրավունքների մասին։
Ոչինչ՝ Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շարունակվող հանցագործությունների մասին։
Ոչինչ՝ Արցախի ժողովրդի պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման գործում միջազգային հանրության հավաքական և անհատական ձախողումների, ինչպես նաև հետագա պարտականությունների մասին»,- նշել է Արտակ Բեգլարյանը։