Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվել է, նրանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել. ահազանգ
Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ոսկեպարցիների հանդիպումը: Այն տեւել է մոտ մեկ ժամ:
Նշենք, որ հանդիպումից առաջ գյուղում խիստ անվտանգության միջոցառումներ են իրականացվել: Սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ:
«Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է՝ բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ։ Ի պատասխան՝ ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։
Իրավիճակը շարունակում է լարված մնալ»,- նշված է «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
Սուրեն Պետրոսյանն իր հերթին ահազանգում է, որ Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպումը փակ է, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել....