Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ծախսերը. ՀՀ ՊՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ զորավարժությունների մասին. Sputnik Արմենիա
Sputnik Արմենիա-ն գրում է.
«Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ներկայացուցիչների մասնակցության հետ կապված հիմնական ծախսերը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը ՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը ՝ կապված հայ-ամերիկյան խաղաղապահ ուժերի «Արծիվ գործընկեր – 2024» (Eagle Partner 2024) զորավարժությունների ֆինանսական բաղադրիչի հետ։
Նշենք, որ զորավարժություններում ներգրավվել էին նաև ամերիկյան զրահամեքենաներ, այդ պատճառով հետաքրքրվել էինք, թե ով է իր վրա վերցրել ծանր տեխնիկայի տեղափոխման և շահագործման ծախսերը։
Թե հայկական կողմն ընդհանուր առմամբ որքան է ծախսել զորավարժությունների անցկացման վրա, ՊՆ-ից չեն պարզաբանել` նշելով, որ տեղեկությունը պարունակում է պետական և ծառայողական գաղտնիք։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-24-ը Հայաստանում «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացվեցին, որոնց մասնակցում էին Հայաստանի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները»։