Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությունը, կամակորությունը, դավաճանությունը, միանձնյա որոշումներ կայացնելը, թիմակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունքը
ԻՆՉ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ...
Քաղաքականությունը դա իրականում մի մեծ ինստիտուտ է, որը պետք է անցնել, սովորել ու այնուհանդերձ տիրապետել եւ կիրառել գործնականում, հանուն ժողովրդի, հանուն հայրենիքի ու հանուն քո երկրի հզորացման ու զարգացման համար.
Մեր օրերում դա այդպես չէ, քանի-որ քաղաքականությամբ զբաղվում են. անգրագետ, կոռումպացված, անհայրենիք ու անթասիբ մարդիկ։
Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությունը, կամակորությունը, դավաճանությունը, միանձնյա որոշումներ կայացնելը, թիմակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունքը եւ նմանատիպ բոլոր այն մեթոդները, որ խթան է հանդիսանում ճիշտ աշխատել ու ճիշտ որոշումներ կայացնել հանուն բոլորի, այլ ոչ հանուն ԵՍ-Ի, կամ հանուն մեկի։
Մեր այսօրվա կարգավիճակը ամենամեծ օրինակն է, որ բոլոր քաղաքական ուժերը եվ լիդերները, վերանայեն թե իրենց, թե իրենց թիմերը, քանզի մոտալուտ է նոր ընտրությունները եվ դաշտը պետք է մաքրվի ճիճուներից, աղբից ու անգրագետ անմակարդակներից։
Նոր Հայաստանում, այլեվս չպետք է լինեն ծախվածներ, թալանի համար երկիր ծախողներ, զինվորի հաշվին կոչում ստացողներ, սեփական շահը հայրենիքից վեհ դասողներ ու քաղաքական գործով զբաղվելու փոխարեն, մարդկանց անձնական կյանք ներխուժողներ։
‼️ ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ...✊
#ԼԱՎԱ_ԼԻՆԵԼՈՒ
Երեւանի ավագանու անդամ
Գրիգոր Հարությունյան