1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հին և միջնադարյան հայոց ռազմական մշակույթի կարևոր բաղադրիչները պահպանվել և խորապես ներծծվել են հայկական մշակույթի տարբեր բնագավառների մեջ․ Արմեն Այվազյան

Պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել  է․

«Այսօր ՖԲ էջիս մի օգտատիրոջ հետ փոքր զրույց-բանավեճ ունեցա։ Կարծում եմ, արժե այն ներկայացնել նաև առանձին գրառմամբ (մանր կրճատումներով), որովհետև հարցը վերաբերում է հայոց ռազմական մշակույթին, որի գոյությունը ոմանք մերժում են, չեն նկատում կամ չեն ցանկանում նկատել։
Հունվարի 28-ին շնորհավորելով Հայկական բանակի օրը, մասնավորապես, գրել էի. «Հայկական բանակն ունի առնվազն 3,5-հազարամյա պատմություն, գուցեև ավելին։ Այս փաստը գիտակցելուց հետո միայն հայերը կսկսեն հասկանալ իրենց պատմությունը, իրենց մշակույթը և իրենց հոգեկերտվածքում խոր արմատներ ձգած արժեհամակարգային դրույթները, որոնք սերում են հին ու միջնադարյան հայկական գերհեղինակավոր ու ստվարաթիվ ռազմական դասից»։
Այս միտքը ֆեյսբուքյան մի օգտատեր մերժել էր՝ գրելով, թե «Պատմություն ունենալը չի նշանակում ունենալ մշակույթ, [հայկական] ռազմական մշակույթը կորել է։ Դժբախտաբար մենք ժառանգել ենք սովետական մշակույթը... Մշակույթը այն է, ինչով այսօրվա զինվորը, իսկ որ ավելի կարևոր է, գեներալը առաջնորդվում է։ Ինչքանով շփվել եմ, դեռ հեռու ենք, ու ձեր ասածը իմ ականջին հնչում է որպես ուղղակի գեղեցիկ խոսքեր, դժբախտաբար իհարկե․․․»։ 

Պատասխաններումս նշել եմ. 

«Հին և միջնադարյան հայոց ռազմական մշակույթը, իհարկե, չէր կարող ամբողջությամբ պահպանվել, բայց դրա կարևոր բաղադրիչները, մասնավորապես արժեհամակարգային դրույթները պահպանվել, սերնդեսերունդ փոխանցվել և խորապես ներծծվել են հայկական մշակույթի տարբեր բնագավառների մեջ, այդ թվում՝ գրականության, բանահյուսության, երաշժտության, ճարտարապետության... Այդ մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ հետևյալ գրքում՝ «Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4–5-րդ դարեր)»։

Ձեր ամնիջական-անձնական շփումները նկատում եք, իսկ Արցախյան 1-ին, 2-րդ և 3-րդ պատերազմներում կամավորության ու հերոսության հազարավոր դեպքերը չեք նկատում։ Զինվոր էլ կա, զինվոր էլ, գեներալ էլ կա, գեներալ էլ։ Եթե մեր ռազմական մշակույթը մեռած լիներ, կամավորական ջոկատների անունները չէին դրվի «Արաբո», «Տիգրան Մեծ», «Սասունցի Դավիթ» և «Սասնա Ծռեր» (կազմավորվել է, ի դեպ, 1991 թ.) անուններով։ Այդ տարիներին չէին գրվի ու չէին երգվի տասնյակ ռազմահայրենասիրական երգեր, որոնցում հիշատակվում են մեր հին հերոսները։ Չէին ստեղծվի հին ու նոր հերոսների գեղանկարներ հայկական ավանդական միջնադարյան տարազով։ Չէին քանդակվի տասնյակ ճարտարապետական մեծ ու փոքր կոթողներ, որոնցում կենտրոնական տեղ են զբաղեցնում հին հայկական զինանշանները։ Չէին նկարահանվի հայոց ռազմական պատմությանը նվիրված կինոֆիլմեր, որոնցից ամենավերջինը Նժդեհի մասին ֆիլմն էր։ Մի քանի տասնյակ հայ գնդերեց քահանաներն էլ չէին կատարի իրենց հազարամյակներով սրբագործված հոգևոր ծառայությունը Հայկական բանակում։

Այս շարքը կարելի է երկար շարունակել։ Այնպես որ՝ ավելի լայն և ուշադիր նայեք ու կտեսնեք, թե որն է հայկական ռազմական մշակույթը։ Մշակույթը բոլորովին այն չէ, ինչ կարելի է տեսնել-շոշափել սահմանափակ թվով անձնական շփումներում»։

Իսկապես, կարելի է շատ ավելի ընդարձակ պատասխանել այն հարցին, թե ինչ չափով է պահպանվել հայոց ռազմական մշակույթը և ինչ ազդեցություն է գործել ներկա հայկական մշակույթի վրա, բայց, կարծում եմ, այստեղ այսքանն էլ բավարար է։ 

ՀԱՅՈՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՂԵԼ Է, ԿԱ ԵՎ ԿԼԻՆԻ, ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱ ՀԱՅ ԱԶԳԸ»։

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan