Ղարաբաղյան շարժման չշարունակելուց խոսում է մեկը, ով Ղարաբաղյան շարժման ո՛չ սկսելու հետ է կապ ունեցել, ո´չ պատերազմի դաշտում է եղել. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ղարաբաղյան շարժման չշարունակելուց խոսում է մեկը, ով Ղարաբաղյան շարժման ո՛չ սկսելու հետ է կապ ունեցել, ո´չ պատերազմի դաշտում է եղել: Ի՞նչ էր անում: Էլի հոդվածներ էր գրում, օրինակ Վազգեն Սարգսյանին ու Սերժ Սարգսյանին էր թիրախավորում: Հերթական հոդվածներից մեկի համար էլ բառի բուն իմաստով միզել են վրան:
Խոսում է Ղարաբաղյան շարժումը չշարունակելուց մեկը, ով 2016թ. Ապրիլյան Քառօրյա պատերազմին մասնակցել է 2016թ. մայիսին` 3-րդ գծում:
Խոսում է չշարունակելուց մեկը, ում թվում է, թե վերջնական հասել է իր նպատակին: Չէ՜, դու պետք ա ագռավի կյանք ունենաս Նիկոլիկ, որ տեսնես, թե ոնց ա էս ժողովուրդը վեր հառնում: Թե ոնց ա ազատագրվում Երևանը քեզնից ու քո երիտներից, թե ոնց ա շարունակվում Ղարաբաղյան շարժումը»: