Զելենսկին հայտնել է՝ ով է գլխավորելու Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ կայանալիք բանակցություններում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է հունիսի 2-ին ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունների մասին տեղեկությունը։ Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
«Որոշակիացրել եմ դիրքորոշումները երկուշաբթի օրը Ստամբուլում կայանալիք հանդիպումից առաջ։ Առաջինը՝ լիակատար և անվերապահ հրադադար։ Երկրորդ՝ գերիների ազատ արձակում։ Երրորդ՝ առևանգված երեխաների վերադարձ։ Եվ հուսալի ու երկարատև խաղաղություն հաստատելու և անվտանգությունը երաշխավորելու համար նախապատրաստել հանդիպում ամենաբարձր մակարդակով։ Միայն առաջնորդները կարող են լուծել հիմնական հարցերը», - գրել է Ուկրաինայի նախագահը։
Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքը պնդում է, որ Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ հունիսի 2-ին Ստամբուլի Չիրագան պալատում։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերջին փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին Բոսֆորի ափին գտնվող Դոլմաբահչեի նախագահական նստավայրում։
