Զանգեզուրի միջանցքը կամրապնդի տարածաշրջանի տրանսպորտային և էներգետիկ անվտանգությունը. թուրքական Kolin ընկերություն
Թուրքական Kolin ընկերությունը մեծ հետաքրքրությամբ է սպասում Զանգեզուրի միջանցքի ակտիվացմանը՝ այն համարելով տարածաշրջանի տրանսպորտային, լոգիստիկ և էներգետիկ անվտանգությանը նպաստող ներդրում։
Այս մասին հայտարարել է KOLIN Azerbaijan-ի գլխավոր տնօրեն Բարիշ Ալթիփարմակը:
«Կարծում ենք՝ Ադրբեջանը պարզապես անվտանգ օդային տարածք ունեցող երկիր է։ Նայեք նրա տարածքով անցնող էներգետիկ միջանցքներին. այստեղից է ապահովվում Եվրամիությանը էներգամատակարարման դիվերսիֆիկացիան և հուսալիությունը։ Սա Ադրբեջանի ղեկավարության հաջող քաղաքականության արդյունքն է, և մենք անձամբ ենք հետևում այս առաջընթացին», - ընդգծել է նա:
Նա նաև նշել է, որ դեռ շատ անելիքներ կան, հատկապես օկուպացված Արցախի տարածաշրջանում՝ թե՛ ենթակառուցվածքների, թե՛ էներգետիկայի և գազային հանքավայրերի զարգացման ոլորտում։
