Հայաստանը քո համար թերթի խմբագրություն չի, որ մեկից 1000 $ վերցնես, հոդված ծախես. Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալիևի համար սուրճ դնողը ու սուրճին սպասողը մարդկանց փաթաթելուց է խոսում. արձագանքով Նիկոլ Փաշինյանին՝ գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Հայաստանը քո համար թերթի խմբագրություն չի, որ մեկից 1000 $ վերցնես, հոդված ծախես: Մեզ նենց լիդեր է պետք, ով կուշտ է և արժանապատվություն ունի»,– գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ Փաշինյանն այսօր համագումարի ժամանակ դիմել էր սփյուռքահայ միլիարդատերներին. «ՀՀ–ն յախտա չի ձեզ համար, կփաթաթենք ձեզ ու կդնենք համապատասխան տեղերում»։
