Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում․ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջի գրառումը․
Առաջ զգուշանում էի ասել, բայց հիմա վստահ կասեմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, այս թեման դառնալու է օրակարգ։ Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում։ Սա, ցավոք, արդեն հստակ է, իսկ ովքեր ուզում են նստել թախտին ու սպասել բախտին կամ ուզում են դեռ իրենց համոզել, որ կան բաներ, որոնց Փաշինյանը ունակ չէ, մի օր ուղղակի իրենց իրերն են հավաքելու ու այլ երկիր ման գան ապրելու։ Քանի դեռ կարող ենք մեր երկիրը պահել ու պաշտպանել քաղաքական մեթոդներով, եկեք անենք դա, իսկ դրա ճանապարհը Փաշինյանին իշխանությունից զրկելն է։ Դա կարող է անել միայն ՀՀ-ում ապրող ՀՀ քաղաքացին՝ իր դիրքորոշմամբ, քվեով ու հստակ վերաբերմունքով։
Ասածիս ի ապացույց նշեմ՝ սրանք բառացի մեջբերումներ են Իլհամի այսօրվա ելույթից։ Այս թեման աննախադեպ տարածում է ստանում Ադրբեջանում, իսկ ՀՀ ղեկավարների լռությունը ինքնին շատ խոսուն է․․․
