Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով «Տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ» անվանակարգում
Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով «Տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ» անվանակարգում։
Ավարտվող տարում Ամոյանը նվաճել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները։
«Հարգելի մարզասերներ, դուք ևս կարող եք աջակցել մեր չեմպիոնին՝ մեկնաբանություն թողնելով United World Wrestling-ի համապատասխան հրապարակման տակ»,-հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
