Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությանը, իսկ կոռումպացված պաշտոնյաներին՝ դավաճանների, ընդհուպ մինչև յոթ պորտ
«Եթե ուզում եք կառուցել մի երկիր, ուր կվերադառնան նրա որդիները և դուստրերը, եթե ուզում եք կառուցել մի երկիր, որտեղից նրանք կմեկնեն միայն արձակուրդին, եթե ցանկանում եք կառուցել մի երկիր, որը վախ չի ունենա ապագայի համար, անհրաժեշտ է.
1. Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությանը, իսկ կոռումպացված պաշտոնյաներին՝ դավաճանների, ընդհուպ մինչև յոթ պորտ։
2. Չորս մասնագիտություն դարձրեք ամենաբարձր վարձատրվողն ու ամենահարգվածը: Դրանք են՝ զինվորականները, ուսուցիչները, բժիշկները, իրավապաշտպանները։
3. Եվ ամենակարևորը՝ աշխատեք, աշխատեք և աշխատեք, քանի որ բացի ձեզանից ոչ ոք չի պաշտպանի ձեզ, ձեզանից բացի ոչ ոք ձեզ չի կերակրի, և ձեր երկիրը միայն ձեզ է պետք, ուրիշ ոչ ոքի:
Երբ սա դառնա ոչ պարզապես խոսք ու կարգախոս, այլ դառնա ձեր կենսաձևը, այդ ժամանակ ուրեմն դուք հասել եք ձեր նպատակին՚՚ (Գոլդա Մեյր)
Այս մեթոդը կիրառվել է Գերմանիայում, Իսրայելում, Սինգապուրում։ Այն պե՜տք է կիրառվի Հայաստանում, որի համար երկրին անհրաժեշտ է օրենքի դիկտատուրա:
Լևոն Բաղդասարյան, փաստաբան
