Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ալինա Գալստյանի ձեռքերում, ում կողմից հիմնադրված Armenian.dream.fruits-ը շարունակում է նոր հաջողություններ ու ձեռքբերումներ ամրագրել
Լավագույնը, հայկականը, յուրօրինակը
Հայկական համի պատմություն՝ յուրաքանչյուր կտորի մեջ
Ձեռքի աշխատանքով պատրաստված չրեր և շոկոլադներ՝
բնական, համեղ, քաղցր ու իսկապես յուրօրինակ։
Առանց ավելորդի, առանց քիմիայի՝
միայն ընտրված մրգեր, որակյալ շոկոլադ և սեր։
Յուրաքանչյուր պատվեր՝ փոքրիկ նվեր հայկական խոհանոցից




Հայկական միրգը՝ հիշողություն դարձած համ
Հայկական միրգը պարզապես սնունդ չէ։ Այն հիշողություն է, որ արթնանում է առաջին բույրից։ Արարատյան արևի տակ հասունացած պտուղը ունի այնպիսի հոտ, որը չի շփոթվում ոչ մի այլ երկրի հետ։ Այդ հոտի մեջ կա հող, քամի, լեռների լռություն ու ժամանակի համբերություն։
Երբ միրգը դառնում է չիր, այն չի կորցնում իր էությունը։ Ընդհակառակը՝ համը խտանում է, դառնում ավելի խոր, ավելի լուրջ։ Յուրաքանչյուր կտոր պահպանում է իր բնավորությունը՝ թթվաշ, քաղցր, մեղմ կամ համարձակ։ Իսկ երբ այդ չիրը հանդիպում է որակյալ շոկոլադին, ծնվում է ոչ թե պարզապես քաղցր, այլ հավասարակշռված համադրություն, որտեղ ոչ մեկը չի ճնշում մյուսին։
Այս ամենը ձեռքի աշխատանք է։ Առանց շտապելու, առանց զանգվածային արտադրության տրամաբանության։ Այստեղ կարևոր է ոչ թե քանակը, այլ զգացողությունը։ Յուրաքանչյուր պատրաստված կտոր ունի իր ժամանակը, իր ուշադրությունը և իր սերը։
Հայկական քաղցրը չի փորձում գոռալ, չի փորձում մրցել արհեստական վառ գույներով։
Սա նվեր է, որը բացելիս առաջինը խոսում է հոտը։ Եվ միայն հետո՝ համը։ Իսկ երբ երկուսն էլ համընկնում են, դառնում է պարզ մի բան․ հայկական քաղցրը չի մոռացվում՝ պարգեւելով ձեզ քաղցր ժպիտներ:


Այս ամենը արարում, իրականություն է դառնում հրաշագործ Ալինա Գալստյանը, ում կողմից հիմնադրված Armenian.dream.fruits-ը շարունակում է նոր հաջողություններ ու ձեռքբերումներ ամրագրել:
Ի դեպ, Armenian.dream.fruits-ը
ընկերության հիմնադրման օրվանից ներկայացված է ոչ միայն Հայասատնում այլ նաեւ արտերկրում, ուր նույնպես գնահատում են համի գաղտնիքն ու բարձր որակը: Armenian.dream.fruits-ի հարուստ ու ինքնատիպ տեսականու հետ՝ կարող եք ծանոթանալ՝անցնելով այս հղումով:
