Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առողջական խնդիրներ, բայց արի ու տես որ դատարանը կայացրել է անտրամաբանական որոշում
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)նախագահությամբ՝ դատավոր Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ՝ դատավոր Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մեղադրյալ Սուրեն Հովհաննեսի Օքմինյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի հատուկ վերանայման բողոքի հիման վրա գրավոր ընթացակարգով դատական վերանայման ենթարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի նոյեմբերի 07-ի որոշումը,
Պ Ա Ր Զ ԵԼ էր, որ ԵԴ1/2475/01/25 (12883121) քրեական վարույթով Սուրեն Հովհաննեսի Օքմինյանը մեղադրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին):
Օրերս, սույն գործով կայացած հերթական դատական նիստի ժամանակ արի ու տես որ, մեղադրյալի կարգավիճակում հայտնված Սուրեն Օքմինյանի նկատմամբ,Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ Ս. Անդրեասյանի, կրկին անգամ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը թողել է անփոփոխ, ինչն առնվազն անտրամաբանական է:
Քանի որ քր. գործի մեջ ի սկզբանե ներառված եւ ներկայացված են եղել համապատասխան բժշկական փաստաթղթեր առ այն, որ վերջինիս ծնողները ունեն լրջագույն առողջական խնդիրներ (այն դեպքում երբ Օքմինյանը նրանց միակ ժառանգն է, ու հետեւապես խնամակալը ) անփոփոխ է թողել խափանման միջոցը փոփոխելու եւ վերանայելու հարցը: Տեղեկացնենք, որ Ս. Օքմինյանի հայրը ունի երկրորդ կարգի հաշմանդամություն:

Հ. Գ Ի դեպ նշնեք նաեւ, որ ներկա փուլում, ԵԴ1/2475/01/25 (12883121) քրեական վարույթում գտնվող այս դատական գործը երկու անգամ կարճվել է, եւ այսպես ասած հայրենի ուժայինների արխիվում «խորը քուն է մտած եղել» , բայց զարմանալիորեն նույն գործով առանց նոր երեւան եկած հանգամանքների ՝ բուռն թափով այժմ գործը մտել է դատարան:
Առավել ուշագրավ մանրամասները՝
մեր հաջորդ հրապարակումներում:
