Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյանը դեպքի վայրում չի եղել.կոնֆլիկտ է եղել կենցաղային հարցերի շուրջ՝ այլ անձանց միջեւ
Այսօր զինված միջադեպ է եղել Գորիսում, ինչի հետեւանքով կա զոհ։
Գորիսի փոխքաղաքապետ Արտյոմ Աղաջանյանը News .am -ին հայտնել է, որ Առուշ Առուշանյանի վարորդն է սպանվել։ Այլ մանրամասներ Աղաջանյանը չհայտնեց՝ նշելով, որ հիվանդանոցում է։
ՆԳՆ–ից էլ հայտնել են, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր:
ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հ. Գ
Ի դեպ, Գորիսի մեր աղբյուրներից տեղեկություններ ստացանք այն մասին, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը տեղի ունեցած ողբերգական միջադեպի ժամանակ դեպքի վայրում չի եղել: Ավելին այդ պահին նա գտնվել է մարզասրահում:
Գորիս համայնքի ղեկավարի վարորդ Արենը և նրա հորեղբոր որդին վիճել են հայրական տան շուրջ ծագած հարցերի պատճառով։ Հոգեկան խնդիրներ ունեցող հորեղբոր որդին փորձել է նռնակը նետել տան մեջ։ Արենը փորձել է կանխել դա՝ բռնելով նրա ձեռքը, ինչի հետևանքով, ցավոք, երկուսն էլ մահացել են։
