Ապշերոնյան թերակղզու տիրակալի դափնիները լրիվ բավարար են FORBES-ի ցուցակում արժանի տեղ գրավելու համար
Որոշել էի քաղաքական գրառումներ հնարավորինս չանել: Կենտրոնանալ բացառապես կրթության եւ գիտության հարցերի վրա: Սակայն Ալիեւ-միջանկյալի երդմնակալության արարղության ընթացքում արտաբերած խոսքի կողքով անտարբեր անցնել չեմ կարող: Երկու դիտարկում: 1. Բացառելով Լեռնային Ղարաբաղի` երկրորդ ճանաչված հայկական պետություն դառնալու տարբերակը (որքանով էլ դա իրենից կախված չէ), Ալիեւ-միջանկյալը փաստորեն դառնում է Արցախի` Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի ջատագով: 2. Շեշտադրելով "Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերակագնման" հարցը` սույն ցմահանախագահը դժվարությամբ է գիտացում, որ իրական Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը վերջնական լուծում կստանա, եթե հայերի նման Խորհրդային Ադրբեջանի նախկին տարածքում ինքնորոշման իրավուքնն իրագործեն նաեւ թալիշները, լեզգիները եւ ավարներ: Հաշվի առնելով, որ իրականում Ալիեւ-միջանկյալին Ադրբեջանում հետաքրքրում է բացառապես նավթը` ապա Ապշերոնյան թերակղզու տիրակալի դափնիները լրիվ բավարար են FORBES-ի միլիարդատերերի ցուցակում արժանի տեղ գրավելու համար:
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից:
