1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

4, 4-իդ՝ «քուա'նշ»,Արգամիչ…

Հայաստանում տնտեսական աճ կարելի է «ապահովել» երկու ճանապարհով. տնտեսությունը զարգացնելով, կամ թվեր նկարելով։ Քանի որ մեր կառավարությունն ի վիճակի չէ տնտեսությունը զարգացնել բառիս բուն իմաստով, ուրեմն պետք է գոնե լավ թիվ «խփի» ու լավ նկարի…Մի բան, որ հայրենի կառավարության մոտ կարծես թե միշտ լավ է ստացվում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի իրար հակասող հայտարարությունները ՝տնտեսական աճ արձանագրելու վերաբերյալ, եւս մեկ անգամ փաստեցին այն մասին, որ տնտեսությունը ոչ թե իրականում 4,4 տոկոս աճ է արձանագրել, այլ այդ թիվը «դզել-փչել» են ՝ մոռանալով որ ՀՀ-ի բյուջեի ճեղքերն այնքան շատ են, որ թիվ նկարելուց առաջ գոնե պետք է մասնակի կարկատաններ անեին:
Հետո նոր մտածեին ճռճռան թվեր «սղղացնելու» մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին հայրենի կառավարության «անփոխարինելի» ղեկավար Հովիկ Աբրահամյանը հատուկ ինտրիգով աչքալուսանք տվեց Հայաստան աշխարհին, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով` ՀՀ -ում 4,4 %-ի չափով  տնտեսական աճ է գրանցվել, վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Նրա խոսքերով, այս կիսամյակի վերջին ամիսներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճը զգալիորեն մեղմել է տրանսֆերտների էական անկումը: Ընդ որում, վարչապետի խոսքերով, ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում կազմել է 5,1 %, ինչը նախորդ եռամսյակի 2,5 %-անոց աճի հետ համադրվելով` բերել է 4,4% կիսամյակային աճի:
Վարչապետը գոհունակություն էր հայտնել նաև արտահանման ներկա վիճակի վերաբերյալ. «Մենք այսօր, նախկինի համեմատ, ավելի շատ երկրներ ենք ապրանքներ արտահանում»,-նշել էր նա` հանձնարարելով տնտեսության ոլորտի բոլոր գերատեսչություններին հանրությանը մանրամասն ներկայացնել կիսամյակի տնտեսական արդյունքները:
Սակայն վարչապետի հայտարարությունները հօդս ցնդեցին եւ զրոյացան այն բանից հետո, երբ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում խոսելով բյուջեի կատարողականի մասին, հակառակը հաստատող հայտարարություն արեց նշելով.«Երբ մենք անդամագրվեցինք Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), մեզ համար անորոշությունները շատ-շատ էին, հիմա էլ շատ են, այնքան, որ չենք կարող կանխատեսել, թե հաջորդ օրը ինչ տնտեսական վիճակի մեջ կհայտնվենք: Բյուջեի կատարողականի տեսանկյունից եւ առկա իրողություններից պոզիտիվ սիգնալներ մեզ չեն գալիս: Անկախ վիճակագրական տվյալներից, տնտեսության ճյուղերի զարգացումները մտահոգիչ են: Հարկային կատարողականը առաջին եռամսյակի համար առաջանցիկ է, բայց դա շատ չի ոգեւորում: Սահմանին ԱԱՀ ենք կորցնում, մաքսատուրքերը չեն կոմպենսացվում, գրեթե բոլոր ճյուղերում ծավալների անկում ունենք»:

Ստացվում է, այն ինչ անում է թվերի հետ մեր Ազգային վիճակագրական ծառայությունը, ֆոկուս է՞...Թեպետ,  դրանք բացահայտելու համար` տվյալ պարագայում  ամենեւին էլ պետք չէ լինել ԱՎԾ-ից ավելի վարպետացած ֆոկուսնիկ։
Աշխարհի ցանկացած նորմալ երկրում տնտեսական աճը, անմիջականորեն հանգեցնում է պետական բյուջեի հարկային եկամուտների համապատասխան չափերով ավելացմանը: Տվյալ պետության համախառն ներքին արդյունքում աճում են նաեւ հարկային եկամուտների ծավալները: Սակայն Հայաստանում տնտեսագետներից շատերի գնահատմամբ, խիստ հակառակ պրոցեսն է տեղի ունենում, ինչի մասին առավել փաստարկված խոսեց նաեւ ֆիննախը…
Հետեւաբար, եթե Հովիկ Աբրահամյանն ու իր «գործից հասկացող թիմը» ի վիճակի լինեին հասկանալու թե ինչ է իրենից ներկայացնում տնտեսությունը, տնտեսական աճ ասվածը, արտահանման ծավալները եւ այլն՝ յուրաքանչյուր տարվա կտրվածքով, ապա «կջոկեին», որ իրականում Հայաստանի տնտեսությունը ոչ թե աճ է արձանագրել, այլ «դոփել» է տեղում: Եւ ընդ որում այն մակարդակի ու որակի որ հավատացեք, ոչ մի տեսակի «ֆոկուսնիկ» չի կարող այն խելքի բերել:


Հետաքրքիր ա ՝ մեր «շուստրի» վարչապետը գիտակցո՞ւմ ա, որ Ճ կլասսի երկրների հետ մի շարքում հայտնվելը, խոսում է իր վարած տնտեսական քաղաքականության խայտառակության ու դեգրադացիայի մասին, ինչը թաքցնելը այլեւս անհնար է դարձել: Միթե՞ որեւէ մեկի մոտ կարող է կասկած առաջանալ, որ Հովիկ Աբրահամյանի ձևավորած կառավարությունն ու նրա որդեգրած քաղաքական կուրսը շարունակում են խորացնել նախկին կառավարության ստեղծած խնդիրները: Վարչապետ նշանակվելուց հետո Աբրահամյանը հայտարարեց, թե պայքարելու է ստվերի դեմ՝ ստեղծելով առողջ մրցակցային միջավայր: Սակայն, հենց էն գլխից Աբրահամյանի՝ առողջ մրցակցային միջավայր ստեղծելու ցանկությունը դատապարտված էր ձախողման այն պարզ պատճառով, որ տնտեսության առյուծի բաժինն անմիջապես տնօրինվում է իր իսկ մերձավորների ու «ախպերության» կողմից :
Բացի մրցակցային միջավայր ստեղծելու խոստումից՝ Աբրահամյանը ժամանակին խոստացավ լուծել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի հարցը՝ հայտարարելով, որ ինքը կողմ է պարտադիր, բայց ոչ պարտադրված սկզբունքին, սակայն խորհրդարանն արտահերթ նիստով ու խայտառակ քվեարկությամբ ընդունեց կուտակայինի մասին նոր օրենքը, որը, սակայն, նախորդից տարբերվեց ընդամենը տերմինաբանությամբ: Այսինքն՝ պարտադիր բաղադրիչը դարձավ հարկատեսակ՝ ստանալով նպատակային վճարի տեսք:

Աբրահամյանի կառավարությունն այս կարճ ժամանակաշրջանում աչքի ընկավ նաև իշխանության մերձավորներին հարկային արտոնություններ տրամադրելով ու նրանց առաջ նոր հորիզոններ բացելով՝ որի ֆոնին Աբրահամյանի հայտարարությունները հերթական զավեշտի առիթը հանդիսացան: Գործադիրում հավաքված խոշոր «գայլերը», որոնց վերագրվում են անթիվ ու անհամար բիզնեսներ, օգտագործել ու շարունակելու են օգտագործել իշխանությունը՝ սեփական բիզնես շահերը սպասարկելու համար:
Ստանձնելով երկրի երրորդ դեմքի պաշտոնը՝ Աբրահամյանը խոստացավ բարձրացնել երկրում քաղաքացու բարեկեցությունը, սակայն նրա կառավարման շրջանում իրականում նվազեցվեցին տնտեսական աճի տեմպերը:


Դե իսկ վիճակագրական աճպարարությամբ ու «կռուտիտով» էլ իրավիճակն ու խնդիրները լուծելու ռեսուրսներն արդեն սպառվել են...


Ակնհայտ է, որ կառավարությունը խոշոր հաշվով տանուլ է տալիս նախագահի բոլոր ծրագրերը. տնտեսական աճը չապահովվեց, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը փաստացի կենսունակ չէ և չի ծառայում նպատակին, եւ այլն եւ այլն: Եթե նախագահը հերթական անգամ աչք փակի տնտեսական ցուցանիշների ու անկման վրա, ապա օբյեկտիվորեն կարող են վտանգվել նաև տնտեսական հատվածի այն բեկորները, որոնց վրա դեռ կարելի է ինչ-որ բան ծրագրել: Սրան զուգահեռ՝ գնալով խորանում է բիզնես շրջանակների ու հասարակության դժգոհությունը կառավարության վարած քաղաքականության նկատմամբ: Մինչդեռ աբրահամյանասեր զանգվածը հետեւողականորեն փորձում է առաջ քաշել այն թեզը, որ Արգամիչը ՀՀ-ի տնտեսությունը փրկելու համար ուզում էր ամեն ինչ լավ անել, բայց ստացվեց ինչպես միշտ…
Հարց է առաջանում.իսկ երկրի բյուջեն քամուն տալուց ու իրար հերթ չտալով գործուղումներ կազմակերպելուց հետո, ամենայն հայոց վարչապետը ինչո՞ւ ոչ մի գործընկեր երկրի անուն չի տալիս, ինչո՞ւ ռեալ թվերով արտահայտված ցուցանիշ չի վկայակոչում, այլ փոխարենը նախընտրում է ծածկադմփոցը… Արգամի'չ, միթե դժվար է հասկանալ, որ կոսմետիկ փոփոխություններ կատարելով տեղ չենք հասնում: Մինչեւ երբ պետք է քոքը չկտրվող բեսպրեդելի, ու նրա հոգեզավակների շնորհիվ անմեղ քաղաքացին կռիվ տա՝ իր մի կտոր հացը վաստակելու համար…
Եւ ի վերջո ժողովրդին պետք չի համոզել թե տեսե՜ք, տեսե՜ք՝ 4,4 տոկոս տնտեսական աճ ունենք: Ժողովուրդն ամեն օր, հաստատ իր մաշկի վրա զգում է այդ տնտեսական ցուցանիշի «ուդառները»:

Բա՜ Արգամի՛չ, մի հատ 4, 4 ասեցիր՝ չորս կողմից «քուանշ» տվեցին: Ինչ խոսում ես՝ «տակ ես տալիս»... Բա ասում էին ՝ լավ ե՞ս խաղում... Այդ ինչպե՞ս է ստացվում որ գործադիրի ղեկավարը մի բան է խոսում, ֆինանսների նախարարը՝ մեկ այլ բան:
Հիմա էստեղաց «շեֆը» ով ա՞...ֆիննախը, թե՞ Արգամիչը: Եւ այդ ինչպե՞ս է ստացվում, որ ֆիննախը «ձեռնոց է նետում» Արգամիչին, ջրի երես հանելով ողջ ճշմարտությունը: Ինչեւէ, փաստն այնն է, որ ֆիննախ-ի հայտնած մտահոգությունը՝ տնտեսական ճյուղերի զարգացման վերաբերյալ շատ ավելի ծանրակշիռ է ու արժանահավատ, քանի որ ժողովրդին այս հարցում համոզել պետք չէ. Ֆիննախի ասածները ժողովուրդը եթե շատ էլ ուզենա, չի կարող որեւէ կերպ կասկածի տակ առնել: ժողովուրդը այսօր կքված է տնտեսական ծանր բեռի տակ:
Վերջապես ֆիննախը ակնհայտ խոսում է այն մասին, որ հարկերը դժվարությամբ են հավաքագրվում, որ բոլոր ճյուղերում անկում կա, ինչը զգում, եւ տեսնում են բոլորը…Այսինքն շոշափելի տնեսական անկումը ՀՀ-ում անհերքելի իրողություն է: Չհաշված որ մի շարք լրջագույն գործոններ էլ՝ հատկապես Ռուսաստանից եկող տրասնսվերտների նվազումը, իր ազդեցությունն  է թողնելու ՀՀ-ի տնտեսական բլոկի վրա:


Այլ բան է, որ ներիշխանական հատվածում «հաշիվներ պարզելու» գործընթացը կարող է այլ օպերայից լինել...


Առաջին անգամը չէ, որ խոսվում է Հովիկ Աբրահամյան-Գագիկ Խաչատրյան սառը, կամ գոյություն չունեցող հարաբերությունների մասին: Եւ նորություն էլ չէ, որ եւ թե'  մամուլով եւ թե' ներիշխանական կուլիսներում մշտապես խոսակցություններ են եղել այն մասին, որ Արգամիչը ջանք ու եռանդ չի խնայում Գագիկ Խաչատրյանի դիրքերը թուլացնելու համար: Եւ ո՞վ չգիտի, որ ֆինանսների նախարարությունը համարվում է չափից ավելի մեծ ու ազդեցիկ կառույց,  իսկ  նախարար Խաչատրյանը  դե ֆակտո դուրս է վարչապետի վերահսկողությունից:
Այնպես որ, պետք չէ զարմանալ թե ինչու այնուամենայնիվ «օ իմ վարչապետ» չասող Գագիկ Խաչատրյանը ինչպես եւ ինչու «մատ արեց» Հովիկ Աբրահամյանին: Մի խոսքով, հայրենի կառավարությունում խաղը նոր փուլ է մտնում եւ դժվար է ասել,  թե այս խաղից հետո ում մոտ կհայտնվի «ջոկեռը»…
Իսկ սա նշանակում է, որ առաջիկայում իշխանական բուրգի ներսում լուրջ «ռազբորկաներ» են լինելու, եւ այդ «ռազբորկաների» ժամանակ շատերը քաղաքական ֆիասկո են ապրելու…
Սա է իշխանությունների ներսում ընթացող միակ լուրջ պրոցեսը, մնացածն արտաքին շղարշն է։ Իսկ այս պրոցեսը, հավատացնում ենք, չափազանց լուրջ է եւ կարող է մեծ ցնցումների հանգեցնել։
Թէ չէ մնացյալը՝ ժողովրդական բանահյուսության էպիզոդներից են, քանի որ որեւէ մեկը հարցականի տակ չի դնում թե տնտեսակամ աճ եւ ցուցանիշ արձանագրողների խումբ-խմբակը որտեղ է հանգրվանած եւ ինչպես է զգում տնտեսական աճի հաճույքները՝ սեփական մաշկի վրա...

Այ, եթե Արգամիչն ասեր. 4,4 տոկոսով ավելացել են իր պաշտոնյա ազգականների թիվը՝ կհավատայինք, ասեր՝ որ ոչ թե 4,4 տոկոսով, այլ 44 տոկոսով  ավելացել են իր ազգականների բիզնեսները՝ էլի կհավատայինք, բայց որ ՀՀ-ի տնտեսական աճն է ավելացել 4,4 տոկոսով, այ այստեղ հավատներս չի գալիս, քանի որ տնտեսական ճգնաժամը աչքներիս առաջ գնալով էլ ավելի է խորանում: Տնտեսական վատթարացումն ուղղակի անխուսափելի է: Իսկ բանը կհասնի դեֆոլտին, թե ոչ, դա արդեն կախված է արտաքին խոշոր կենտրոնների հաշվարկներից: Ի վերջո, տնտեսական ցուցանիշները վերլուծելիս, պետք է գտնել դրանց պատճառները: Այս հրամցված թվերը, ի վերջո իրականության եւ այս իրավիճակի արտացոլումն են, որոնց հետեւում կանգնած են ոչ ճիշտ խաղի կանոնները, որը թելադրում է հենց գործադիրը:

Արգամի'չ, 4,4 տոկոսի ձենից ճռռոց ա գալիս, «յուղել» ա պետք,«յուղել»...


Գայանե  Զարգարյան

ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan