1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հիմա կոռուպցիոներների վզին զանգ կախե՞նք, որ գտնես Արգամի'չ...

Հայաստանում կոռուպցիան այսօր ոչ թե բացառություն է, այլ խաղի կանոն, օրինաչափություն. համադրելով հայաստանյան ներկա իրողություններն ու մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումները, գալիս ենք այն եզրահանգման, որ այսօր էլ այդպես է գործում Հայաստանի տնտեսական համակարգը եւ այդ համակարգի «բոս» Հովիկ Աբրահամյանը...

Այս օրերի ներքաղաքական եւ ներիշխանական մասնակի լարումները պայմանավորված են ինչպես սահմանադրական փոփոխությունները «հորով-մորով» անելու գործընթացով, այնպես էլ տնտեսական ճգնաժամի՝ Հայաստանի տնտեսության վրա թողած կատաստրոֆիկ հետեւանքներով: Հայաստանում տնտեսության առումով վիճակը օրըստօրե վատթարանում է, եւ այս ֆոնի վրա կառավարության հայտարարությունները՝ ճգնաժամը հաղթահարելու, գործարար դաշտը բարելավելու, ներդրումային ծրագրերն ավելացնելու վերաբերյալ հայտարարություններն ու ականջ ծակող ելույթները արդեն կատարյալ բլեֆի են նմանվում: Այն պարզ պատճառով, որ հայրենի կառավարությունը` ի դեմս փառապանծ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, առաջ է շարժվում ճիշտ եւ ճիշտ իր հայտարարությունների հակառակ տրամագծով:

Իհարկե կառավարության բյուրոկրատները փորձում են հանգստացնել ժողովրդին, տպավորություն ստեղծելով, թե հալումաշ են լինում էս երկրի ու ժողովրդի համար, մինչդեռ վարչապետն ու յուր առոք-փառոք կյանքով ապրող նախարարները մինչեւ հիմա էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրականում: Օրեցոր առավել համոզիչ է դառնում այն մոտեցումը, որ կառավարությունը պոպուլիզիմից զատ ոչ մի հաջողության չի հասնում.ո՛չ կոռուպցիայի, ո՛չ օլիգոպոլիաների դեմ հռչակած պայքարի, եւ ո՛չ էլ տնտեսական բեռը թեթեւացնելու գործում: Հայաստանում կոռուպցիան այսօր ոչ թե բացառություն է, այլ խաղի կանոն, օրինաչափություն. համադրելով հայաստանյան ներկա իրողություններն ու մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումները, գալիս ենք այն եզրահանգման, որ այսօր էլ  այդպես է գործում Հայաստանի տնտեսական համակարգը եւ այդ համակարգի «բոս» Հովիկ Աբրահամյանը:

Դե ամենաթարմ անեկդոտի մասին էլ չխոսենք. երբ Արգամիչը, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի ժամանակ դեմքի լրջագույն արտահայտությամբ հայտարարեց, թե.«Մենք կամք ունենք պայքարելու կոռուպցիայի դեմ: Սա հարթակ է, որտեղ հնարավոր է համախմբել ուժերը և գնալ վճռական քայլերի: Հավաստիացնում եմ` Կառավարությունը գիտակցում է իր քայլերի անհրաժեշտությունն ու կարևորությունը և հետևողականորեն առաջ է մղելու հակակոռուպցիոն ծրագրերի ընթացքը: Մենք ունենք կամք և վճռականություն և պատրաստ ենք ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ առաջ գնալու: Մեր աշխատանքները լինելու են թափանցիկ և ամեն ինչ կանենք, որ դրա արդյունքները հանրության համար լինեն տեսանելի»:

Բռավո՜ Արգամի՛չ, Բռավո՜ Մխչյանի «վաճառականության թիվ մեկ ծաղիկ», ով այսուհետ հավանաբար կովի կաշվից կոշիկները հագին ու սազանդարների մի ողջ բանակ թեւի տակին քոքահան է անելու կոռուպցիան...
Միայն մի հարց է մնում առաջ քաշել. ինչո՞ւ է Արգամիչը այդքան վախվորած՝ քայլ առ քայլ դոզայով խոսում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Հավանաբար գլխի է ընկնում, որ մեծ թափով պայքար սկսելու դեպքում այդ պայքարի ալիքը գուցեեւ կարող է սրբել-տանել «խեղճ ու կրակ» Արգամիչի տարիների կուտակածը...

Ակնհայտ է, որ ողջամիտ քայլեր անելու, ու կոնկրետ ծրագրեր կյանքի կոչելու փոխարեն, հայրենի կառավարության շեֆը տարին տասներկու ամիս իրեն տվել է շուրջօրյա ճանապարհորդության. մարդը քեֆ է քաշում Չինաստաններում, Մոսկվաներում, Եգիպտոսներում, Վրաստաններում ու Փարիզներում, մինեւ որ երկիրը վերջնականապես կդատարկվի:

Կառավարությունում ասենք, լավ կանեն ողջ տարին կայֆեր անելու փոխարեն, աշխատեն որպեսզի գների անհիմն թանկացումներ չլինեն, դոլար դրամ մանևրումները այդպես ցայտուն չլինեն, մի քիչ էլ մարդիկ լավ ապրեն ու նման մի շարք բաներ: Թե չէ Զառան՝ առաջատար մասնագետ է, մանեքենուհի է, ով է, ում բարեկամն է…արդեն այս իրողությունների ֆոնի վրա այդքան էլ կարեւոր չէ…

Իսկ ինչո՞ւ է Արգամիչի բախտը միշտ բերում...

Բանն այն է, որ մինչ այժմ, Հովիկ Աբրահամյանը շռնդալից կարիերա է ունեցել շնորհիվ այն բանի, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իբր թե կապող օղակն էր, եւ ՀՀԿ-ի այն միակ տաղանդը ով կարողանում էր հավասարակշռել իրավիճակը: Այդ լրջագույն դերի շնորհիվ էլ նա կարողանում էր մնալ «երկնակամարում», եւ դրա համար, ինչպես ինքն էր ասում, առանձնապես մեծ խելք պետք չէր:
Է՞դ էր պակաս. խելքն ի՞ նչ ա, որ վարչապետին էլ պետք գա, երբ մարդը առիթից-առիթ «փայլում է» իր ողջ ինտելեկտուալ բագաժով եւ հումորով։
Եթե մարդը ի վիճակի է «սուպրուգա-մուպրուգա» խաղացնելով իր գործերը առաջ տանել, եգիպտական շեյխերի, Մեդվեդեւի հետ լուսանկարվել, ողջ աշխարհին զարմացնել ռուսերենի իր գերազանց իմացությամբ ու դրա կիրառմամբ, ապա էլ նրա ինչի՞ն է պետք
կրկին անգամ բարձրացնել իր ինտելեկտուալ մակարդակը: Եւ վերջապես, հայ հանրությանը հաշվետվություն տալ, թե տասնյակ միլիոններ արժեցած հերթական գործուղումը ինչ օգուտ է տվել մեր պետությանը՝կոնկրետ:

Մինչդեռ տասնյակ միլիոն դրամներ արժեցող այդ գործուղումները խփում են բոլորիս գրպանին, քանի որ այդ թանկարժեք այցերի՝ ազգիս կառավարիչների կողմից արված բուրժուական վայելքների վճարողը, ի վերջո Հայաստանի հարկատուներն են՝ մենք բոլորս:

Գուցե Արգամիչը իր գլխին հավաքած ծերակույտին, «ականջին շշնջացողներին ու իր վեցնոցներին» կերակրելու, ու երկրի թիվ մեկ զբոսաշրջիկը դառնալու փոխարեն, այդ գումարները նպատակաուղղի այնտեղ, որտեղ պետք է...
Թեեւ Արգամիչի ինչի՞ն է պետք հասարակության շրջանում վստահություն ու հարգանք ձեռք բերելը, կամ սեփական քաղաքացու մասին մտածելը, երբ 24 ժամ նրա կոպեկի արժեք չունեցող լարախաղացներն ու խամաճիկները կարկատում են Արգամիչի կյանքի այն անջնելի էջերը, որոնց համար Արգամիչը մինչ օրս թանկ է վճարում:

Արգամիչն ու յուր բանակը...

Հիշում ե՞ք, մի ժամանակ Հովիկ Աբրահամյանը, երբ դեռ վարչապետ չէր դարձել, խոսում էր ինչ-որ «մամուլի հաստավիզ ներկայացուցիչների» մասին, որոնք իբրև իր դեմ պատվեր են կատարում: 

Սակայն հետագայում պարզվեց, որ լրատվական դաշտում «բարակավիզներ» էլ կան, ովքեր չգիտես ինչու եռանդով ու հատուկ պաթոսով են «պաշտպանում ու փայփայում» լոլիկագործ վարչապետին: Նման «բանակ» ունենալը, իհարկե, լավ բան է, հատկապես որ այդ «բանակը»` ղեկավարվում է (հաստավիզ թոշակառուների կողմից, ովքեր կառավարությունում իրենց բուն աշխատանքը կատարելու փոխարեն, զբաղված են մամուլ «վերահսկելու» սուրբ գործով)…

Բայց ինչ ուզում եք ասեք, ժողովուրդ ջան, Հովիկ Աբրահամյանի դերն այնուամենայնիվ չի կարելի հերքել: Օրինակ, անգնահատելի է նրա դերը հայ օլիգարխիայի կայացման գործում. Հայաստանի քաղաքական դաշտում քավոր-սանիկական և խնամիա-բարեկամական կապերի արժեվորման գործում: Արգամիչը լուրջ դերակատար է, հատկապես որ ունի այդպիսի «բանակ», որը հիշեցնում է, թե ով է եղել ինքը:
Մի քանի բան էլ փորձեմ ես հիշեցնել. Հովիկ Արգամիչն այն մարդն է, ով լոլիկներ աճեցնելով Մոնումենտում իր համար ՀՀ Ազգայի ժողով 2 կառուցեց, ով ամեն ինչ արեց և անում է, որպեսզի հայ օլիգարխի «ոտնահարված» իրավունքները միշտ «պաշտպանված» լինեն:
Արգամիչը նաև լավ կովբոյական պարեր է պարում, լավ քար է գցում ուրիշի բոստանը, նաև չի արդարացնում իր վրա դրված հույսերը: Բայց ոչինչ, նա «բանակ» ունի...
Բայց այդ բանակը դժվար թե կարողանա ջնջել, օրինակ լավ «սեկա» խաղացող վարչապետի հասցեին հրապարակված գաղտնի դիվանագիտական փաստաթղթերը, եւ Հովիկ Աբրահամյանին վերաբերող որոշ «տպավորիչ» գնահատականներ, որոնք ընդգրկված են Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Ջոն Էվանսի, Մարի Յովանովիչի եւ ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի՝ սեփական կառավարությանը հղած պաշտոնական զեկուցագրերում։Եւ այսպես.

ՋՈՆ ԷՎԱՆՍ

Հովիկ Աբրահամյանը, որն իր վտիտ կազմվածքի պատճառով սովորաբար հորջորջվում է «Մուկ» մականվամբ, բազմիցս մեղադրվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Հանրապետական կուսակցության օգտին կատարած լայնածավալ ընտրակեղծարարության համար՝ ինչպես 1998, այնպես էլ 2003 թթ. ընտրությունների ժամանակ (Wikileaks.05YEREVAN109. 21 հունվարի 2005թ.)։

ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉ

Աբրահամյանը տիպական ներկայացուցիչն է Հանրապետական քաղաքական գործիչների, որոնք ստվար մի խումբ են կազմում խորհրդարանում եւ իշխող կուսակցության վերնախավում։ Խոսքը վերաբերում է քաղաքական օլիգարխներին, ովքեր քաղաքական իշխանությունն օգտագործում են իրենց գործարարական շահերն սպասարկելու նպատակով, կամ հակառակը (Wikileaks.08YEREVAN864. 29 հոկտեմբերի 2008թ.)։

ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ

Արտաքին դիտորդների եւ շատ հայերի կողմից Աբրահամյանը դիտվում է որպես անկիրթ, կիսագրագետ ու գավառամիտ ֆիգուր, հանկարծակի հարստացած մի գռեհիկ անձնավորություն, որի հակվածությունը կեղտոտ-փողերի քաղաքականության, պետության վարչական ռեսուրսների շահագործման եւ նենգ պատեհապաշտության նկատմամբ, տեղավորվում է ներկայիս հայաստանյան վատթարագույն քաղաքական ավանդույթի շրջանակներում (Wikileaks.09YEREVAN241. 4 մարտի 2009թ.)։
ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉ–Այցելեցի Արտաշատում տեղակայված «Արտֆուդ» պահածոների գործարանի տնօրեն Սերգո Կարապետյանին, որի ընկերությունը..., մրգերի ու բանջարեղենի պահածոների գծով, վերահսկում է Հայաստանի ներքին շուկայի 40 տոկոսը, ինչպես նաեւ տոմատի մածուկի ու պահածոյացված արտադրանքի արտահանման զգալի մասը։ ...Երբ Կարապետյանին հարցրի, թե, արդյոք, «Արտֆուդ» ընկերությունը պատկանում է խորհրդարանի ներկայիս նախագահ, իսկ նախկինում Արտաշատի քաղաքապետ Հովիկ Աբրահամյանին, նա կաս-կարմիր դարձավ ու կտրուկ հերքեց՝ փոխարենը նշելով, որ գործարանի աշխատակիցները տիրում են ձեռնարկության 20 տոկոսին, բայց այդպես էլ լռելով այն մասին, թե ում է պատկանում մնացյալ 80 տոկոսը (Wikileaks.09YEREVAN337. 18 մայիսի 2009թ.)։

ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳՏՈՆ

Աբրահամյանն ընդհանրապես համարվում է Սերժ Սարգսյանի ամենաահեղ մրցակիցներից մեկը, որը մանրակրկիտ կերպով կառուցում է իր իշխանական հենարանը։ Նրա բնազդներն առաջադիմական չեն, բայց քաղաքական հաշվարկները երբեմն կարող են այդպիսին լինել, թեկուզ մեր կոնտակտները նրան պարզամիտ ավազակ են համարում։ ...Երբ, սակայն բարեփոխումների օրակարգը հակասում է իր անձնական կամ քաղաքական շահերին, ինչպես, օրինակ, սեփական պատկառելի ունեցվածքի հայտարարագրմանը վերաբերող օրինագծի պարագայում, նա դրսեւորում է իր իրական ավազակաբարո բնույթը (Wikileaks.09YEREVAN885. 22 դեկտեմբերի 2009թ.)։

Ինչպես տեսնում ենք, ամերիկյան դիվանագետների զեկուցագրերում Հովիկ Աբրահամյանը բնութագրվում է բազմակի ընտրակեղծարար, քաղաքական օլիգարխ, անկուշտ կալվածատեր որակումներով։ Այս կապակցությամբ, բնականաբար, առաջանում են մի քանի հարցեր, որոնք վերաբերում են ոչ այնքան Աբրահամյանի անձին, որքան Հայաստանի ճակատագրին…

Այնպես որ, այսքանից հետո զարմանալու բան չի մնում, երբ Արգամիչի ղեկավարած կառավարության կազմում, ի դեմս մարզային ու տեղական իշխանիկների ու կալվածատեր բդեշխների, հայտնվում են մարդիկ, որոնց հաբռգած ու կրիմինալ զավակների ու նրանց շուրջը հավաքված հաստավզերի սանձարձակությունների պատճառով տուժում են շարքային քաղաքացիները: Հայի այն արժանապատիվ տեսակը, ով չի խոնարհվում սրանց նմանների առաջ, եւ ծնկի չի գալիս...
Ինչպես որ սրանք են «կուռկուռի ձագ»դառնում, երբ իրենց անդաստիարակ ու արնախում զավակները թեկուզ ժամանակավոր, հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում:

Հ.Գ. Ամենակարեւորի մասին էլ չմոռանամ. ով լուրջ ա ընդունել, որ Հովիկ Աբրահամյանը, ահեղ պայքար է սկսում կոռուպցիայի դեմ պայքարի գործում, ապա տղերք ջան, հետ եկե՜ք, հետ եկե՜ք, կատակ էր անում…

 

Գայանե  Զարգարյան 

Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի... «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոս... Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժ... 2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan