Ա'յ, եթե կառավարության կարկառուն դեմքերը՝ իրենց o՜ իմ վարչապետի հետ միասին, «Դղյակների պողոտայից» ներքեւ իջնեն՝ կտեսնեն, որ...
Այս թեմայով
- 4, 4-իդ՝ «քուա'նշ»,Արգամիչ…
- Բա կառավարությունն ո՞ւր ա...ասում են.«Երբ որ փողը կտաս՝ նոր ջուրը կտամ».VIDEO
- Ախր գյուղացին էլ ա ուզում լոլիկով հարստանալու կայֆը զգա…պարո'ն վարչապետ
- Կոռուպցիայի դեմ պայքարող Հովիկ Աբրահամյանի անձնական հարստությունը` միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում
- Պոռնիկները, սաունաները, կազինոները․ Ի՞նչ չի կարելի Հայաստանում
Comment
Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականության, բազմաթիվ ձախողումների հետևանքով առաջ է եկել խնդիրների մի ստվար զանգված, որը շուտափույթ լուծում է պահանջում: Եւ այսօր՝ գործազրկության, աղքատության, տնտեսական աճի, արտագաղթի, ցածր աշխատավարձի պայմաններում տնտեսական ոլորտում գոլորշիներ բաց թողնելու ժամանակը չէ: Եւ ոչ էլ այդ խնդիրների լուծման բանալին գտնվում է կաթի յուղայնությունն ու ծավալը տիրաժավորելու, կամ Աստծու օրհնությամբ մի քանի դույլ ավել ծիրան ու լոլիկ ստանալու իրողությունը մեծ գյուտի վերածելու մեջ:
Բավական է շրջել մայրաքաղաքի ցանկացած թաղամասերից մեկով, եւ համոզվել, թե իրականում ո՞ր իրականության մեջ է այսօր ապրում ՀՀ-ի քաղաքացին ու մերօրյա տնտեսվարողը: Ա'յ, եթե կառավարության կարկառուն դեմքերը իրենց o՜ իմ վարչապետի՝ Հովիկ Արգամիչի հետ միասին, «Դղյակների պողոտայից» (Հաղթանակի զբոսայգուց ) ներքեւ իջնեն ու իրենց էլ մեծագույն նեղություն տան՝ քայլեն, ապա կտեսնեն, թե ինչպես են ապրում մարդիկ՝ իրենց պահած, շահած ու վարդագույն ակնոցներով ներկայացրած Հայաստանում:
Թե չէ, դրել եք. «գիտահետոզակա՜ն, միտահետազոտակա՜ն »…
Այս դեպքում փաստերն առավել քան խոսուն են. թե ինչպես է «մահանում» փոքր ու միջին բիզնեսը…
Ներկայացվող ֆոտոռեպորտաժը ընդամենը Կոմիտաս պողոտայի մի որոշակի հատվածի արտացոլանքն է…
Ն. Ադամյան
Շարունակելի...